Նորատուս
Նորատուսի գերեզմանատունը
Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասում ընդգրկվել է մոտ 800 խաչքարեր՝ կերտված IX-XVII դարերում:
Խաչքարերը բազմազան են՝ պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով, առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ՝ IX-X, XI-XII և XIII-XVI դարեր:
Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը
Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է: Հիմնված լինելով հուշակոթողային արվեստի ավանդույթների վրա՝ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում: Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան:
Խաչքարային արվեստի ակունքները տանում են դեպի նախաքրիստոնեական ժամանաշրջան, երբ «վիշապներ» կոչվող մոնումենտալ հուշարձաններ էին կերտվում՝ իբրև ջրապաշտամունքի կոթողներ: Դրանք հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Արագածի լանչերին, Վայոց ձորում և այլուր: Հետագայում (Ք.ա VIII-VII դդ.) ուրարտական արքաները պատվանդանների վրա կանգնեցնում էին քառակող կոթողներ՝ արձանագրությունների և հռչակագրերի փորագրման նպատակով, որոնք և համարվում են խաչքարի նախատիպեր: Ամենահայտնի կոթողներից մի քանիսը գտվնում են Զվարթնոցում (Ուսա II) Գառնիում (Արգիշտի) և Վանում (ներկայիս Թուրքիայում): Հելլենիստական ժամանակաշրջանի կոթողներ կարելի էր գտնել հեթանոսական պաշտամունքային վայրերում և գյուղամիջյան ճանապարհներին:
IV-V դարերում բազմաստիճան պատվանդաններին կանգնեցված ցսյուներին վերնամասում ագուցված խաչերով կոթողների էին դրվում տարբեր վայրերում (Արթիկ, Թալին): Հեթանոսական մեհյանները եկեղեցիների վերածելիս քրիսոնյաները հաճախ խաչեր էին կանգնեցնում՝ իբրև իրենց նոր կրոնի խորհրդանշաններ: Համաձայն վկայությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմե և Գայանե կույսերի նահատակման տեղում, ճանապարհներին և քաղաքային հրապարակներում խաբեր է կանգնեցնել տվել: Ըստ ավանդության՝ խաչափայտեր են կառուցվել Սևանա կղզում, Սանահինում և այսպես մինչև Վրաստան:
Փայտը քարով է փոխարինվել V-VIII դարերում, երբ սկսեն «թևավոր խաչեր» կերտել: «Թևավոր խաչերի» և քառակող կոթողների հետագա զարգացումը հանգեցրեց կոթողային հուշարձանի նոր տիպի՝ խաչքարի առաջացմանը, որն իր վերջնական ձևավորումը ստացավ IX դ.:
IX-X դարերում, երբ Հայաստանն ազատագրվեց արաբական տիրապետությունից, երկիրը սկսեց բարգավաճել, երբ Անին, Լոռին, Կարսն ու Վանը վերածվեցին ծաղկուն կենտրոնների, հենց այս ժամանակաշրջանում էլ զարգացում ապրեց խաչքարերի կերտման արվեստը:
Նորատուսի պատմական գերզմանոց IX-XVII դդ
Նորատուսը գտվնում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին: Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի հնագույն բնակավայրերից է, որի տարածքում կան բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններ:
Միջնադարում հաճախ համարել են գյուղաքաղաք:
Առավելապես հանրահայտ է իր հին ու ընդարձակ գերեզմանոցով, որտեղ պահպանվել են XIII դ. երկու մատուռ և IX-XVII դդ. թվագրվող ավելի քան 800 գեղաքանդակ խաչքար ու տապանաքար:
Գերեզմանոցում կարելի է տեսնել հայկական մշակութային ժառանգության ինքնության կարևոր մաս կազմող խաչքարային արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, պատկերացում կազմել այդ արվեստի զարգացման փուլերի մասին, որոնցից յուրաքանչյուրը մյուսներից տարբերվում է մշակման տեխնիկայով, զարդաձևերի և հորինվածքային առանձնահատկություններոով: Նորատոսում են գործել միջնադարյան տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Քիրամը, Մելիքսեթը, Խաչատուրը, Ավանեսը, Ակոբը, Ներսեսը, Հովհաննես և այլոք:
Նորատուսի գերեզմանոցում բազմաթիվ են նաև տարբեր ձևի ու չափսի տապանաքարերը (հարթ, ուղղանկյունաձև, օրորոցաձև և այլն): Հարթ տապանաքարերի (սալատապան) վրա հիմնականում մարդկանց գծապատկերներ են: Մյուս շիրմաքարերը հարարված են խաչերով, բուսազարդերով, կենցաղային տարբեր տեսարաններով (որսի, խնջույլի, աշխատանքի և այլն):
Խաչքարերի և տապանաքարերի մեջ շատ են արձանագրված և թվակիր օրինակները: Դրանք հարուստ նյութ են պարունակում հայ ժողովրդի պատմության, պատմական աշխարհագրության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, մշակույթի, նիստուկացի և այլ բնագավառների հարցերը լուսաբանելու համար:
(Ձախից աջ. Ա, Բ, Գ, Դ) Տոհմական գերեզմանոց
Սեղմեք սլաքի վրա և ծանոթացեք ավելին
Երկու պատվանդանների վրա իրար կից կանգնած այս չորս խաչքարերն ուշագրավ են քանկաներով և պատկերներով: Հատկապես ուշադրության է արժանի այն խաչքարը (Գ), որի հիմնախաչի հորիզոնական թևերից վեր արևի և լուսնի խորհրդանշաններ կան:
Խաչքարեր - գեղաքանդակ՝ կանգնած մեկ պատվանդանի վրա
Ա. Քիվին և ստորին մասում՝ 3 տող. «Սուրբ խաչս բարէխաւս է խանում Աղին: Քիրամ
Կազմող: Ի Թվ ՌԼՍ (1582)»:
Բ. Քիվին՝ մեկ տող. «Սուրբ խաչս բաէխաւս է Գոչկայապեկին»: Զույգ խաչքարեր՝ նկնեցվաղ միևնույն պատվանդանի վրա, կից նախորդ խաչքարերին:
Գ. Քիվին և խորանի կողմերում՝ 2 տող. «Սուրբ խաչս բարէխաւս է Ուլուխանին: Քիրամ
Կազմող: Ի Թվ ՌԽԹ (1600)»:
Դ. Քիվին՝ մեկ տող. «Սուրբ խաչս բարէխաւս է Պեկումին»:
(Ձախից աջ. Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ ) Ղազարենց գերեզմանոց
Սեղմեք սլաքի վրա և ծանոթացեք ավելին
Քարի երեք մեծ կտորներից կազմված ընդհանոր պատվանդանի վրա մեկ շարքով կանգնեցված են վեց խաչքարեր: Բոլոր վեց խաչքարերը հանրահայտ Քիրամ կազմողի գործերն են:
Համաձայն տեղացիների պատմածների՝ Գ, Դ, և Ե խաչքարերի վրա քանդակված են Սևանա լճի և Արարատ լեռան երկու գագաթները:
Ա. Քիվին՝ մեկ տող. «Քիրամ կազմող: Ի Թվ ՌԽԶ (1597) Սուրբ խաչս բարէխաւս է Ղազարին»:
Բ. Քիվին՝ մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխաւս է Գուլքանին»:
Գ. Երկթեք գագաթով՝ ճակատին երեք խաչ և ստորին մասում 2 տող. «Սուրբ Խաչս բարէխաւս է Սուլթանին»:
Դ. Քիվին՝ մեկ տող. «Սուրբ Խաչս բարէխաւս է Թաեքի Ղուլիին»:
Ե. Քիվին՝ մեկ տող. «Սուրբ Խաչս բարէխաւս է Շահինկարին»:
Զ. Քիվին՝ մեկ տող: «Սուրբ Խաչս բարէխաւս է դովլաթ
Հարութենց տոհմական գերեզմանոց
Սեղմեք սլաքի վրա և ծանոթացեք ավելին
24 գեղաքանդակ խաչքարերից բաղկացած այս հուշարձանախումբը հիմնադրվել է XIV դարում և նվիրվել Հարութենց տոհմի հիշատակին: Ուշադրության են արժանի սպիտակավուն խաչքարե և դրա հիմնախաչի ստորին մասում կենաց ծառը: Խաչքարերն իրարից տարբերվում են նաև զարդաքանդակներիվ, հանդիպում են հարթ մակերեսով, հոռում սամիթի տերևների զարդաքանդակով (ավանդական ձև) և այլատիպ պատկերավորմամբ խաչքարեր:
Առաջին մատուռ, Քահանայի խաչքար
Առաջին մատուռին կից՝ դրա հյուսիսային կողմում, իրար կողք կողքի կա երկու գերեզմանաքար, որոնցից ներքևինը ծածկված է կոտրված ապակու կտորտանքով: Սա Քահանայի խաչքարն է՝ կանգնեցված գյուղի քահանա Տեր Ավետիս Հովակիմանցի (1780-1870 թթ.) հիշատակին: Ջարդված ապակին վկայում է տեղական սովորություններից մեկի մասին, որը կապված է «վախը չափելու» ծեսի հետ. վերևի գերեզմանաքարի վրա արված խոռոչի մեծ ջուր էին լցնում և ապակի կոտրում ցածր գերեզմանաքարի վրա: