Ծրագրի մասին

2008թ.-ից ի վեր, ԱՐԱԼԵԶի սկաուտներն արշավների ընթացքում եղել են բազմաթիվ պատմական վայրերում, և միշտ նկատել, որ խաչքարերն ամենուր են, և ցավոք, պատմական մեր այս հարստությունը տարիների ընթացքում վնասվել  են և անհետացել են՝ բնության և թշնամու կողմից: 

Սկաուտները տեսնելով անհետացող մեր այս պատմամշակութային արժեքը, որոշեցին վերականգնել, պահպանել և համայն աշխարհին ներկայացնել մեր հազարավոր տարիների պատմությունը՝ թվայնացնելով և համացանացնում տեղադրելով, այսպիսով մեկնարկվեց պատմամշակութային արժեքների պահպանման ծրագիրը:

Որպես մեկնարկ, սկաուտներն այցելեցին Նորատուսի գերեզմանոց՝ խաչքարերի անտառ, որտեղ ըստ պատմության եղել են մոտ 1200 պատմական խաչքարեր, բայց նկատեցինք, որ մնացել են միայն 552 խաչքար, մնացածը քանդվել և կամ ընկել են իրենց հենարանից՝ տարիների ընթացքում մնալով հողի տակ:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն), Հայաստանում առկա է 50․000-ից ավել խաչքարեր (աղբյուր)

Նախիջևանում՝ Ջուղա քաղաքի գերեզմանոցում, գտնվում էր 10․000-ից ավել խաչքարեր, որոնք ադրբեջանական պետության կողմից ոչնչացվեց 1998թ.-ին, և այդ խաչքարերից, կարողացանք պահպանել ընդամենը 2 խաչքար: (ավելին իմանալու համար սեղմեք այստեղ)

a map showcasing where the scouts of Aralez have visited in Armenia & Artsakh

ԱՐԱԼԵԶ Սկաուտների այցելած վայրերը

Ծրագրի նպատակը

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ տարիների ընթացքում մեր խաչքարերը բաց երկնքի տակ գտնվելով դիմակայում են բնության դժվար պայմաններին, իսկ հարյուրամյա մեր Ջուղայի խաչքարերը, ադրբեջանը մեկ օրում որոշեց և ոչնչացրեց

Սկաուտների ու կամավորների միջոցով, լուսանկարել Հայաստանում գտնվող բոլոր խաչքարերը, և թվային տեսքով պահպանել, որը կպահպանվի դարեր շարունակ ապագա սերունդների համար, ինչը կներկայացնի 21-րդ դարում խաչքարերը կանգնեցնելով ժամանակն ու բնության ազդեցությունը։

2. Վերականգնել և մշակել վնասված խաչքարերը

Համագործակացելով մասնագետների հետ, վերականգնել կոտրված խաչքարերը՝ պահպանելով պատմական տեսքն ըստ ընդունված օրենքների և նորմերի, մշակել խաչքարերը՝ հեռացնելով տարիների ընթացքում բնության ազդեցությունը, երկարացնելու խաչքարի կյանքը։

3. Նորատուսի գերեզմանոցղում հողի տակ մնացած խաչքարերը հանել և վերականգնել

Համագործակցնելով մասնագետների հետ, հայտնաբերել հողի տակ մնացած խաչքարերը, վերականգնեցնել՝ պահպանելով պատմական տեսքն ըստ ընդունված օրենքների և նորմերի, մշակել խաչքարերը՝ հեռացնելով տարիների ընթացքում բնության ազդեցությունը, երկարացնելով խաչքարի կյանքը։

4. Հրապարակել բոլոր խաչքարերի լուսանկարները համացանցում

Սկաուտները ստեղծեցին առաջին խաչքարերի շտեմարանը՝ ցանկանալով, որ բոլոր խաչքարերը հասանելի դառնան աշխարհի հայությանը և ողջ մարդկությանը՝ ցուցադրելով մեր փառահեղ պատմությունը, մեր հազարամյա պատմությունը, ինչը կնպաստի՝

Աջակցեք այս նախաձեռնությանը նվիրաբերելով առցանց