«Աղի Լիճ»-ի մատուռ

Նորատուսից դեպի 2 կմ հյուսիս-արևելք՝ ծովահայաց բարձրունքի վրա, գտնվում է «Աղի Լիճ»-ի մատուռը:

Այդ տարածքում եղել է աղի ջրով լցված լճակ, որի պատճառով վանքը կոչվում է «Աղի Լիճ»-ի մատուռ: Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաներ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն:

Սրբատեղին շրջապատված է գերեզմանոցով, ուր կան հարյուրից ավելի ամբողջական ու թերատված խաչքարեր, սեղանաձև տապանաքարեր, հարթ սալաքարեր, որոնք ընդգրկվա են VII-XVII դդ. ժամանակահավածը և այստեղ պաշտամունքային հնագույն կենտրոն լինելու խոսնակներն են: